Բարի գալուստ “Կոմիտաս“ համայնքի կայք

Սփյուռքահայ համայնքներն ունեն դարերի պատմություն, սակայն նրանք բոլորն էլ ունեցել են մի հիմնական նպատակ՝ համախմբել հայությանը, պահպանել հայոց լեզուն և հայ քրիստոնեական ավանդույթները:

Հերթոգենբոս քաղաքի նորաստեղծ ”Կոմիտաս” հայ համայնքն առաջնորդվելով նախնեաց անցած դարավոր փորձով իր հիմնական խնդիրն է համարում՝ Հերթոգենբոսի և նրան կից բնակավայրերում ապրող հայ և իրենց հայ համարող բնակիչներին համախմբելը, նիդերլանդացի հասարակության հետ մերձեցման և ինտեգրացման հարցերին նպաստելը՝ պահպանելով ազգային դիմագիծը:

Նիդերլանդների Թագավորության “Կոմիտաս” հայ համայնքը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբեր ամսին, Հերթոգենբոս քաղաքում (Առևտրի Պալատի գրանցահամար 51506122):

Համայնքն իր ուշադրության կենտրոնում կպահի ծերերին և երիտասարդությանը հետաքրքրող խնդիրներն ու հարցերը: Անհրաժեշտ ուշադրություն կդարձրվի դպրոցահասակ երեխաների հայեցի դաստիարակության հետ առնչվող հարցերին:

“Կոմիտաս” համայնքն իր առջև դրված խնդիրների լուծման համար սերտ համագործակցում է Հերթոգենբոսի քաղաքապետարանի, Հյուսիսային Բրաբանտ դքսության պետական և մասնավոր կազմակերպությունների, Նիդերլանդների Թագավորության հայ համայնքների և կազմակերպությունների հետ: (Տե’ս՝ Կայք հղումներ կայքէջ):

Բնական է, որ նման գործունեություն ծավալելու և իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակ, այլ նաև միասնական, համառ աշխատանք: Աշխատանք, որի նպատակաուղղվածությունը հիմնաված կլինի համայնքի կարիքների և մտահոգությունների, առաջացած խնդիրների հնարավորին լուծմամբ:

Համայնքի ղեկավարության անդամներն են՝

-Էլբակյան Մարտուն (նախագահ,հիմնադիր-անդամ),
-Անտոնյան Հրայր (քարտուղար,հիմնադիր-անդամ),
-Հակոբյան Սարգիս (գանձապահ,հիմնադիր-անդամ),
-Նիկոլյան Շահեն (հիմնադիր-անդամ),
-Մարտիրոսյան Աբգար (հիմնադիր-անդամ):

Համայնքի ղեկավարությունը գործում է Հերթոգենբոս քաղաքում: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ:

Ցանկության դեպքում կարող եք աջակցել և օգնել՝ փոխանցումներ կատարելով հիշյալ հաշվեհամարի վրա՝ ING Bank 5986349 t.a.v. Stichting Komitas ‘s-Hertogenbosch.

Geef een reactie

Je e-mailadres wordt niet gepubliceerd. Verplichte velden zijn gemarkeerd met *

*

De volgende HTML tags en attributen zijn toegestaan: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>